Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զանգահարել է Ալևին․ քննարկվել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

 

Այս մասին հայտնում են  ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Զրույցի ընթացքում քննարկել են նաև Բրյուսելում՝ ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպումը։

 

Ալիևը հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշումն այս հանդիպման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային ներառականությունը:

Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին մարդասիրական ականազերծման գործում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.