ԵՄ-ին դժվար ժամանակներ են սպասվում. Միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կարծում է, որ ԵՄ-ին դժվար ժամանակներ են սպասվում։

 

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 

«Մեզ անհավանական դժվարություններ ու մարտահրավերներ են սպասում։ Պետք է անել ամեն հնարավորը՝ Եվրամիությունն ամրապնդելու և անվտանգությունն ապահովելու համար»- ասել է նա։

 

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է անվերապահորեն հաստատի իր օգնությունը Կիևին։

«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Դրա համար մենք մոբիլիզացնելու ենք բոլոր հնարավոր ֆինանսական ու ռազմական ռեսուրսները և կօգտագործենք քաղաքական օգնությունը»,- նշել է Միշելը։

Նա նաև նոր քաղաքական ցիկլի առաջնահերթությունների թվում նշել է եվրոպական տնտեսության ամրապնդումը։ «Միասնական շուկան մեզ համար շատ կարևոր է։ Այն պետք է ամրապնդվի և ավելի շատ ներդրումներ կատարվի»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.