Դիմակավորված ավազակային հшրձակում՝ «ՀայՓոստ»-ի բաժանմունքի վրա

Այսօր՝ ապրիլի 3-ին, դիմակավորված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:05-ի սահմաններում անհայտ անձը մտել է Արտաշիսյան փողոցում՜ Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք, և զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել է այնտեղ գտնվող ամբողջ գումարը: Հարձակվողը չի կարողացել իր նպատակին հասնել, դիմադրության է արժանացել «ՀայՓոստ»-ի աշխատակիցների կողմից, որոնք բոլորը կանայք են եղել:  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով ոստիկանությանը ատրճանակով զինված անձը եղել է բժշկական դիմակով և զենքը ձեռքին թափահարելով պահանջել է գումարը լցնել իր կողմից աշխատակիցների մոտ նետված պոլիէթիլենային տոպրակի մեջ, սակայն կանայք չեն կատարել հարձակվողի պահանջը, ինչից հետո վերջինը դիմել է փախուստի:

 

Դեպքի փաստով ավազակային հարձակման փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վաչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն արդեն  պարզել են ենթադրյալ հանցագործի ինքնությունը, սակայն  նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.