Աջակցում ենք Ուկրաինային, բայց խուսափում Ռուսաստանի հետ պատերազմից. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Վաշինգտոնի քաղաքականությունը հետևյալն է՝ աջակցել Ուկրաինային, բայց խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից:

«Նախագահ Բայդենն ի սկզբանե, առաջին իսկ օրվանից, համոզված էր երկու բանում. որ մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ Ուկրաինային աջակցելու համար, քանի որ Ուկրաինայի դեմ ագրեսիան ոչ միայն ագրեսիա էր ուկրաինացի ժողովրդի և երկրի դեմ, այլ բոլորի՝ միջազգային համակարգի հիմնական սկզբունքների դեմ: Բայց նա նաև համոզված է, որ մենք պետք է խուսափեինք Ռուսաստանի հետ պատերազմից, էսկալացիայից՝ լինի դա սովորական, թե միջուկային: Եվ այսպես, այդ ժամանակից ի վեր նա մեծ հստակությամբ առաջնորդվում է այս ուղղությամբ՝ աջակցելով Ուկրաինային, բայց խուսափելով Ռուսաստանի հետ պատերազմից», - ասել է Բլինկենը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.