Ոսկեպարի ցեղասպանությունը, Խորհրդային բանակը, ադրբեջանական ՕՄՕՆ-ը. Greek City Times

Հունական Greek City Times պարբերականն անդրադարձ է կատարել 1991 թվականի լույս մայիսի 6-ը Ոսկեպարում կատարված դեպքերին, երբ Խորհրդային Ադրբեջանի տարածքում տեղակայված Խորհրդային զորքերի 4-րդ բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները, օգտագործելով ուղղաթիռներ, տանկեր և ծանր հրետանի, արգելափակել են Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերը և մտել գյուղ:

«Ոսկեպարի ցեղասպանությունը, Խորհրդային բանակը, ադրբեջանական ՕՄՕՆ-ը» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ գյուղ մտած խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները պայթեցրել են մեկ մեքենա, ինչի հետևանքով զոհվել է երկու, ծանր վիրավորվել 7 խաղաղ բնակիչ։

Տեղեկանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ ոստիկանության Նոյեմբերյանի շրջանային բաժնի 20 ոստիկան և երեք քաղաքացիական բնակիչ պաշտպանելու նպատակով անտառի միջով փորձել են ներթափանցել գյուղ։ Նրանցից 11-ը դաժանաբար սպանվել են, իսկ մնացածը բռնվել և տեղափոխվել են Ադրբեջանի Կիրովաբադ (Գանձակ) քաղաքի բանտ, որտեղ ևս երեք մարդ մահացել է։

Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերել և ադրբեջանական ՕՄՕՆ-ին են հանձնել նաև գյուղում գտնվող և բնակավայրը հսկող 45 հայ ոստիկանի, որոնք ադրբեջանական բանտում ենթարկվել են խոշտանգումների։ Մայիսի 8-ին խորհրդային բանակի հրետակոծության հետևանքով Ոսկեպար գյուղից զոհվել է ևս երեք խաղաղ բնակիչ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.