Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է իր դեմ պատրաստվող մահափորձի մասին

«Ռոսիա Սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը լրագրող Նադանա Ֆրիդրիխսոնի հետ զրույցում ասել է, որ տեղյակ է իր դեմ ծրագրվող ևս մեկ մահափորձի մասին, սակայն նախընտրում է «չլքել հանրային դաշտը»։ Այս մասին գրում է ria.ru-ն:

«Ես դա ոչ թե ենթադրում եմ, այլ գիտեմ... Կարելի է թաքնվել ինչ-որ տեղ, թողնել հանրային դաշտը, գնալ տայգա, ապրել խրճիթում, բայց դա մի տեսակ ինձ համար չէ», - ընդգծել էնա:

Անցած հուլիսին Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ ՆԳՆ-ի և Քննչական կոմիտեի հետ կանխել է Մարգարիտա Սիմոնյանի և հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի սպանության փորձը։

Նշվում էր, որ նեոնացիստական «Պարագրաֆ 88» խմբավորման անդամները ձերբակալվել են Մոսկվայում և Ռյազանի մարզում։ Նրանք սպանություններ էին նախապատրաստում Ուկրաինայի անվտանգության ծառայության հրահանգով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.