Ինքնաշեն ռումբեր՝ թաքցված սրբապատկերների մեջ. ԱԴԾ-ն կասեցրել է վտանգավոր բեռի ներմուծումը ՌԴ (տեսանյութ)

ՌԴ դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները մաքսային ծառայողների հետ կասեցրել են սրբապատկերների և եկեղեցական պարագաների մեջ թաքնված 27 ինքնաշեն ռումբերի ներմուծումն Ուկրաինայից Ռուսաստան, հաղորդում է ria.ru-ն։

«Ընդհանուր առմամբ, Ուկրաինա - Ռումինիա - Հունգարիա - Սլովակիա - Լեհաստան - Լիտվա - Լատվիա - Ռուսաստան երթուղով անցած բեռում հայտնաբերվել է 27 ինքնաշեն պայթուցիկ սարք՝ թաքցված սրբապատկերների մեջ: Հայտնաբերվել է օգտագործման համար պատրաստ 70 կգ արդյունաբերական արտադրության բարձր հզորության պլաստիկ պայթուցիկ, 91 էլեկտրական պայթուցիչ»,- հայտնել են ԱԴԾ-ում։

Բեռը հայտնաբերվել է Լատվիայի հետ սահմանին գտնվող Պսկովի մարզի Ուբիլինկա ավտոմոբիլային անցակետում։ Հանցագործության մեջ ներգրավված հանցագործը կալանավորվել է։ Նրա խոսքով՝ պայթուցիկներով բեռը տեղափոխվում էր Մոսկվա։


Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.