Ինչո՞ւ է Աննա Հակոբյանի ընթրիքը կազմակերպվում «Արմաս» գինու գործարանում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնում է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք, որից ստացված հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեությունը ծավալող սկսնակ կին գործարարներին: Գոնե` ըստ հաղորդագրությունների:

 

Բայց այդպես կլինի՞, մեծ կասկածներ կան: Բարեգործական ընթրիքը տեղի կունենա ապրիլի 14-ին «ԱրմԱս» գինու գործարանում: Ինչպե՞ս է որոշվել, որ ընթրիքը հենց վերը նշված գինու գործարանում տեղի ունենա, փորձել ենք հետաքրքրվել գինու գործարանից, որտեղից ստացանք շատ կարճ պատասխան. «Պարբերաբար մեր գործարան տարբեր շրջայցեր են կատարվում, սա հերթական շրջայցերից մեկն է, որի ընթացքում զբոսավարի ուղեկցությամբ կկազմակերպվի շրջայց գործարանի արտադրական տարածքում: Այսքանը, շնորհակալություն»,-նշեցին գործարանից:

 

Աննայի կազմակերպած միջոցառումը «հերթական շրջա՞յց» չէ, մի բան հաստատ այն չէ»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.