Հայաստանը չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա․ ֆրանսիացի պատգամավոր

Հայաստանը չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա։

 

X-ի իր էջում այս մասին գրառում է արել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը։

 

«Հայաստանը ագրեսոր չէ և չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա»,- ընդգծել է նա։

 

Պետելը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բարելին կոչ է արել ազդեցիկ հայտարարություն անել և դրանով հաստատել պաշտոնական Երևանի կողմից ագրեսիվ ծրագրերի բացակայությունը:

Ֆրանսիացի պատգամավորը տարածել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառումը, որն իր հերթին ԵՄ դիտորդական առաքելության գրառումն է հրապարակել իր էջում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.