Ճապոնայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու հյուսիսում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա։ Այս մասին, ՌԻԱ «Նովոստի»ի փոխանցմամբ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական ծառայությունը։

 

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իվատե պրեֆեկտուրայում, աղբյուրը գտնվել է 71 կմ խորության վրա։

 

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ստորգետնյա ցնցումներ զգացվել են Ակիտա, Աոմորի, Միյագի, Ֆուկուսիմա, Յամագատա պրեֆեկտուրաներում, ինչպես նաև Հոկայդոյում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.