Զախարովան Գերմանիայի արտգործնախարարին խորհուրդ է տվել քարտեզ, դասագիրք ու ծամոն գնել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Անալենա Բերբոքի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իբր ուզում է պատերազմի մեջ ներքաշել ՆԱՏՕ-ին:

 

Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

 

«Ուզում եմ հարցնել Բերբոքին՝ նա տեղյա՞կ է, որ ռուսական բազաները չէ, որ շրջապատել են ՆԱՏՕ-ի երկրները, այլ ՆԱՏՕ-ն է ընդլայնվել դեպի արևելք Ռուսաստանի պարագծով», - ասել է Զախարովան։

 

Նա նաև խորհուրդ է տվել Գերմանիայի արտգործնախարարին գնել քարտեզ, դասագիրք և ծամոն, «որպեսզի ավելի քիչ ասի նման անհեթեթ բաներ»։

Մարտի 30-ին Բերբոքը Funke մեդիախմբի թերթերին տված հարցազրույցում հայտարարել է, որ Պուտինի նպատակը «ՆԱՏՕ-ին պատերազի մեջ ներքաշելն է»։ Նա նաև մեղադրել է Ռուսաստանի նախագահին Ուկրաինայի հարցով բանակցություններից հրաժարվելու մեջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.