Արևմուտքի միջամտությունը կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում․ Բաքվում Իրանի դեսպան

Արևմուտքի միջամտությունը կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում:

 

Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին։

 

«Տարածաշրջանի գործերին արևմտյան պետությունների միջամտությունը հաջողված փորձ համարել չի կարելի։ Այդ ուժերի գործունեությունը ոչ թե կնպաստի խնդիրների լուծմանը, այլ հակառակը՝ էլ ավելի կբարդացնի իրավիճակը», - հայտարարել է իրանցի դիվանագետը՝ պնդելով, թե «արևմտյան պետությունները նախևառաջ իրենց, այլ ոչ թե տարածաշրջանի շահերն են հետապնդում»։

 

«Մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասի պետությունները ի վիճակի են սեփական ուժերով լուծել իրենց առջև ծառացած խնդիրները», - հայտարարել է Բաքվում Իրանի դեսպանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.