ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Ալեն Սիմոնյան

Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը:

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունը արդյոք հնարավոր սադրանքի համար հողի նախապատրաստում է։

 

«ԵՄ-ի անդամակցության մասին այս փուլում քննարկում չկա։ Բրյուսելում նախատեսվող հանդիպմանը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարց չի քննարկվելու, չեմ կարծում, որ նման քննարկում կլինի, օրակարգից տեղյակ չեմ»,- նշեց Սիմոնյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող հանդիպման օրակարգին, որին մասնակցելու են Նիկոլ Փաշինյանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.