ՌԴ-ի, Իրանի և ՉԺՀ-ի դաշինքը մղձավանջ է ԱՄՆ-ի համար․ Economist 

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի միջև եռակողմ համագործակցությունը մղձավանջ է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար, քանի որ նման կոալիցիան իրական վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան աշխարհակարգի համար, գրում է The Economist ամսագիրը։


Հրատարակությունը նշում է, որ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի կողմից ստեղծված եռակողմ գործընկերությունը, նրանց միջև առևտրի զարգացումը, ինչպես նաև մասնակցությունը բազմակողմ միջազգային կազմակերպություններին, ինչպիսին է BRICS-ը, ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ընդդիմացող զգալի ուժ է։ 

Երեք երկրների համագործակցությունը, որը The Economist-ն անվանում է «հակարևմտյան առանցք», թույլ է տալիս նրանց հաջողությամբ խուսափել պատժամիջոցներից, հաղթել ռազմական հակամարտություններում, ինչպես նաև ներգրավել այլ երկրներին որպես իրենց դաշնակիցների:

Նյութի հեղինակներն ընդգծում են, որ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի վրա արևմտյան ճնշումն ավելի է միավորում այդ երկրներին, և երեք պետությունների տնտեսությունների կառուցվածքը թույլ է տալիս փոխադարձաբար լրացնել միմյանց և պահպանել կայուն աճ։ Միևնույն ժամանակ, ըստ ամսագրի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև կարող է շահերի բախում ծագել էներգակիրների արտահանման ոլորտում ենթադրյալ մրցակցության պատճառով։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.