Ինչն է խթանում սրտի հիվանդությունները 

Գիտնականները պարզել են, որ այն անձինք, ովքեր թոքերի հիվանդություն են ունեցել, գտնվում են սրտի հիվանդություններ ունենալու ռիսկային գոտում։ Այսպես, ուսումնասիրվել են հիվանդներին՝ ըստ առողջական վիճակի առանձնացված կատեգորիաներով՝ նրանց, ովքեր ունեն հազվադեպ պատահող անտիտրիսպին ալֆա -1-ի դեֆիցիտ (AATD), մարդկանց, որոնց մոտ առկա է թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (COPD), որը հատուկ է ծխող մարդկանց։ Այս երկու խմբերի մոտ, ի տարբերություն նորմալ առողջական վիճակ ունեցող մարդկանց, սրտային հիվանդություններ ունենալու հավանականությունը ավելի բարձր է։


Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ թոքերի հետ կապված ցանկացած հիվանդություն մեծացնում է սիրտ-անոթային խնդիրներ ունենալու հավանականությունը։ Սա նկատի ունենալով, մասնագետներն առաջարկում են սրտի հետ խնդիրներ ունենալու ռիսկերի մեջ ներառել ոչ միայն այն, թե անձը քանի տարեկան է, կամ ծխում է, թե՝ ոչ, այլ նաեւ թոքերի վիճակը։ 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.