Առնոլդ Շվարցենեգերը սրտի վիրահատության է ենթարկվել

Դերասան Առնոլդ Շվարցենեգերը Men's Health-ին պատմել է, որ սրտի վիրահատություն է տարել։


Շվարցենեգերի խոսքով՝ իր մարմնում կարդիոստիմուլյատոր են տեղադրել։ Արտիստը կատակել է, որ վիրահատությունից հետո ավելի է մոտեցել մեքենա դառնալուն։ 

Շվարցենեգերը նշել է, որ Ավստրիայում ընդունված չէ խոսել մարդու առողջության և դրա խնդիրների մասին։

Ըստ դերասանի՝ կարդիոստիմուլյատորն անհրաժեշտ է դարձել, քանի որ իր նախորդ վիրահատություններից հետո սրտի բաբախյունում խախտումներ է առաջացրել։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.