Բաժին : Աշխարհ/Տարածաշրջան
ՌԴ նախագահը մոմ է վառել ահաբեկչության զոհերի համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոմ է վառել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների համար։ Հայտնում են Կրեմլից։
Նա զոհվածների հիշատակը հարգել է Նովո-Օգարեւոյի պետական նստավայրի տարածքում գտնվող եկեղեցում:
Նշենք, վերջին տվյալներով, Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 180-ի։ Ստացիոնար բուժում է անցնում 142 հոգի, ամբուլատոր բուժում՝ ևս 38-ը։