Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի 3-5, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով

Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին ժամանակ առ ժամանակ, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: 

 

Հանրապետության տարածքում` մարտի 24-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո շրջանների զգալի մասում, 27-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։

 

Քամին՝ հարավային 2-5 մ/վ, մարտի 26-28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի 3-5, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.