Բոլոր ներգրավվածները՝ անկախ ծագման երկրից և կարգավիճակից, այսուհետ մեր օրինական և հիմնական թիրախն են. Մեդվեդևը՝ Crocus City Hall-ում կատարվածի մասին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ հայտարարելով, որ բոլոր ներգրավվածները՝ անկախ ծագման երկրից և կարգավիճակից, այսուհետ իրենց օրինական և հիմնական թիրախն են:

«Հոգու հանգստություն բոլոր անմեղ սպանվածներին: Յուրաքանչյուրի համար վրեժ կլուծենք: Եվ բոլոր ներգրավվածները՝ անկախ ծագման երկրից և կարգավիճակից, այժմ մեր օրինական և հիմնական թիրախն են։ Սպասեք, վիժվածքներ»,- թելեգրամյան ալիքում գրել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 133 զոհի և152 վիրավորի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ճանապարհորդում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։

 

Ուկրաինական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածած վարկածը, թե Մոսկվայի մարզում ահաբեկչության հեղինակները փախուստի էին դիմում Ուկրաինա, իրականությանը չի համապատասխանում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.