Մոսկվայում ահաբեկչության հետևանքով տուժածներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 42-ինը՝ ծանր

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 107 տուժած այս պահին գտնվում է բուժհաստատություններում, նրանցից 3-ը երեխա են։ Այս մասին  հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։

 
 

Նրա խոսքով, տուժածներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 42-ինը՝ ծանր։

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք բոլոր բուժհաստատությունների հետ: Բոլորին ցուցաբերվել և շարունակում է ցուցաբերվել անհրաժեշտ բժշկական օգնություն: Դեղորայքը, արյունը, վիրակապերը բավարար են»,- ասել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.