ԲՀԿ քաղխորհրդի անդամները հարգանքի տուրք են մատուցել ՌԴ դեսպանատան մոտ և զորակցություն հայտնել ռուս ժողովրդին (տեսանյութ)

ԲՀԿ քաղխորհրդի անդամները, տարածքային կառույցների անդամները, բազմաթիվ կուսակցականներ  հարգանքի տուրք են մատուցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։

 

Նրանք ծաղիկներ են խոնարհել դեսպանատան դիմաց՝ իրենց ցավակցությունները հայտնելով ռուս ժողովրդին։

«Մենք ապրում ենք դաժան աշխարհում։ Մեր ցավակցությունն ենք հայտնում ռուս ժողովրդին, Ռուսաստանի Դաշնությանը, ոչ մի երկիր ապահովագրված չէ, տա Աստված, որ այլևս նման  բաներ չլինեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

 

 

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.