Հատուկ գործողության մեկնարկից հետո ՌԴ-ից մեկնած և թշնամու կողմը բռնած մեր քաղաքացիներին Ռուսաստանում չեն սպասում․ Պեսկով

Հատուկ գործողության մեկնարկից հետո մեկնած և թշնամու կողմը բռնած Ռուսաստանի քաղաքացիներին հետ չեն սպասում:

 

Այս մասին «ԱիՖ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

 

«Եթե դուք ուշադիր լսել եք ՌԴ նախագահին, նրա հայտարարությունները հանգում էին նրան, որ. անհամաձայնների մեջ կան նրանք, ովքեր մնում են իրենց հայրենիքի հետ։

 

Եվ կան նրանք, ովքեր թշնամի են դարձել: Բառացիորեն կանգնել են երկրի թշնամու դիրքերում։ Սրանք ուրիշներն են: Նրանց այստեղ չեն սպասի, դա հաստատ է», - ասել է նա ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.