Երևան-Սևան ճանապարհին բախվել է 4 մեքենա․ կա 3 զոհ և 5 վիրավոր

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «BMW», «Skoda», «Volkswagen»  ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է։

 

Վթարի հետևանքով 3 հոգի մահացել է և կա 5 վիրավոր։

 

Ըստ նախնական տեղեկություների վթարի մեղավորը «BMW»-ի վարորդն է եղել, ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ անցնելով կանաչ գազոնի վրայով, ապա բախվել  է ծառերին ու երկաթե արգելապատնեշներին, մի քանի ծառ ու երկաթե արգելապատնեշներ կոտրել է և հայտնվել դեպի Սևան ընթացող հատվածում՝ բախվելով ավտոմեքենաներին և կողաշրջվել, «BMW»-ն մեջտեղից կիսվել է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.