Մուսալեռում բախվել են 2 «Nissan»-ը ու «LADA»-ն

Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի  մարզում:

 

Ժամը 07:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են 30-ամյա Մելինե Դ.-ի վարած «Nissan Tida», 30-ամյա էմմա Մ.-ի վարած «Nissan Bluebird»  և 70-ամյա Սերգո .Ս-ի վարած «LADA 2114» մակնիշի ավտոմեքենաները:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ «Nissan Bluebird»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, գազատար խողովակին և հայնվել դաշտում:

 

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.