Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք սխալվում. Փաշինյանը՝ ՔՊ հիմնադրամին փոխանցած գումարների մասին

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը չէր կարող իմանալ, թե իշխող կուսակցության դրամարկղ գումար մտնում է, թե ոչ, նվիրում են, թե ոչ։ Առավել ևս, ընդդիմադիր կամ լրագրող Նիկոլ Փաշինյանը չէր կարող իմանալ, թե այդ ինչ անուն է, որ զանգեր ու հարցներ՝ փող փոխանցվել է, թե ոչ։

 

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մամուլի այն հրապարակումներին, որ 2022 թվականին և 2023 թվականի ավագանու ընտրություններից առաջ ՔՊ-ի դրամահավաքներին մարդիկ փող էին փոխանցել, բայց տեղյակ չեն եղել, և արդյոք չէր ասի, թե իշխանությունն այնքան փող ունի, որ միլիոնավոր դրամներ է հատկացնում միայն կուսակցության ծախսերին։

 

«Այն ինչ ասվում է, ասվում է բացառապես այն պատճառով, որ մենք օրենսդրությունը, այդ թվում կուսակցությունների մասով, այնքան ենք բարեփոխել, այնքան թափանցիկ ենք դարձրել, որ մենք մեր փոխած օրենքը տվել ենք ձեզ որպես գործիք, որ զանգեք, գնաք, նայեք, հանեք, հաշվեք, գումարեք։ Այն, ինչ դուք անում եք, ընդդիմադիր լրագրող կամ քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը հուր էլ դառնար չէր կարողանալու անել», - նշեց վարչապետը։

 

Փաշինյանի խոսքով՝ իրականությունը դե յուրե տարամաբանության մեջ դասավորելու համար ժամանակ է պետք։ Նա ընդգծեց, որ վերոնշյալ խնդիրն իրեն, որպես կուսակցության ղեկավարի, անհանգստացրել է, քանի որ երբ իրենք գնում են պրոցեսների հետևից, տեսնում են, որ մարդիկ շատ դեպքերում այդպես են վարվել՝ չիմանալով, որ համակարգն այլև չի կարող այդպես աշխատել։

«Դրամահավաքը դրա համար է, որ պոտենցիալ փող տվողները գալիս ու նվիրատվություն են անում։ Եթե լիներ չարամիտ կազմակերպված բան, կկազմակերպվեր այնպես, որ հարցեր չէին ծագի։ Մենք ինքներս էլ հետաքննություն ենք անում, իրավապահներն էլ են արել։ Կա՞ այդտեղ պրոբլեմ, այո՛, կա պրոբլեմ։ Արդյո՞ք այդ պրոբլեմը հատել է ՀՀ ՔՕ-ի գիծը, ակնհայտորեն ո՛չ, որովհետև նախաքննության մարմինները հետաքննել են ու հանցակազմ չեն գտել։, բայց կա քաղաքական պրոբլեմ», - շեշտեց Փաշինյանը։

Նա նաև շեշտեց, որ կուսակցության ղեկավար մարմինը չի էլ ենթադրել, որ կազմակերպչական աշխատանքներում կարող են նման թերություններ լինել։ Բացի այդ, Փաշինյանի խոսքով, ցուցակներն իրենք են տրամադրել, ինչը վկայում է թափանցիկության մասին։

«Ո՞վ է ասել, որ եթե ես որևէ մեկին փող եմ տվել կամ նվիրատվություն եմ արել, ապա ով ինձ զանգի, ասելու եմ՝ ես այդ գումարը տվել եմ։ Այդ մարդիկ էլ շատ դեպքերում կարող են իմացած չլինել, որ հետո իրենց անունը հրապարակվելու է։ Դուք իրենց եք զանգում, իրենք էլ մեզ են զանգում», - նշեց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.