Ադրբեջանի զինծառայողին արդարացնող եզրակացությունը ՀՀ ժողովրդավարական էության մասին է․ Փաշինյան

Շատ վաղուցվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և շարունակում է ունենալ մի պայմանավորվածություն, որ այն զինվորները, ովքեր մոլորվելով , այսինքն` նպատակ ունենալով հայտնում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են:

 

Այս մասին մամուլի  ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

 

«Այս պայմանավորվածությունը մի ինչ-որ պահից, 18 թվականից առաջ և հետո էլ խախտվել է, ոչ թե պայմանավորվածություն  է խախտվել այլ ընկալումն է խախտվել: Այն զինծառայողները կամ անձինք, ովքեր դիտավորյալ են խախտել կամ թեկուզ մոլորվելու ընթացքում արել են ինչ-որ արարքներ, որոնք տեղավորվում են քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ, կա բարդություն այդ խնդիրը լուծելու համար: Մենք Ադրբեջանի նախագայի հետ վերջի շրջանի քննարկումների ժամանակ վերահաստատել ենք, որ եթե շփոթվելու դեպք լինի, քննության արդյունքներով է պարզվում, մինչ ՀՀ տարածքում գտնվելը արդյո՞ք այլ արարքներ գործել է, որոնք ենթական են որակման ՀՀ քրեական օրենսգրքով, երբ-որ պարզվել է, որ ոչ, և մեղադրելու հիմք չկա, բնականաբար պետք է գործի այն պայմանավորվածությունը, որը կա»,- ասել է Փաշինյանը:

 

Փաշինյանը նշեց, որ մենք չգիտենք, թե հաջորդ զինվորը, որ կողմից կլինի, և ես վստահ եմ, որ մյուս կողմը նույնպես ըստ պայմանավորվածության հետ կվերադարձվի

«Այն, որ ՀՀ քննչական մարմինները վարել են քննություն և Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ հանգել են օբյեկտիվ ու արդարացնող եզրակացության, ևս մեկ անգամ վկայում է ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքների և ՀՀ ժողովրդավարական էության մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.