Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում բնակեցնել օկուպացված Ստեփանակերտը

Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է առաջիկայում օկուպացված Ստեփանակերտում բնակեցնել ադրբեջանցիների առաջին խմբին։

 

Ինչպեսա հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փախստականների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևը։

 

Նշվում է, որ  պաշտոնյան հանդիպում է ունեցել Ստեփանակերտի Կրկժան կոչվող թաղամասի «բնակիչների խմբի հետ»  և ասել, որ «նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Կրկժանում ներքին տեղահանվածների վերադարձի համար»։

 

Թե երբ է մեկնարկում ադրբեջանցիների բնակեցումը, քանի հոգի են տեղափոխվելու օկուպացված Ստեփանակերտ, չի հաղորդվում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.