Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով

Երևան քաղաքում մարտի 3-5-ը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է անձրև։

 

Հանրապետության տարածքում մարտի 3-ին, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Մարտի 4-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում՝ ձյուն։

 

Քամին՝ հարավարևելյան, 1-3 մ/վ, մարտի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 2-5-ին և ցերեկը, և գիշերը աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝ 4-7 աստիճանով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.