Ադրբեջանի ԿԳ նախարարը՝ օկուպացված Ստեփանակերտի համալսարանի մասին

«2024 թվականի ամենակարևոր նորությունը կլինի Խանքենդիում (օկուպացված Ստեփանակերտում-խմբ․) Ղարաբաղի համալսարանի աշխատանքի մեկնարկը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլլաևը, հայտնում է APA-ն։


«Այսինքն՝ արդեն սեպտեմբերին մենք պետք է ներգրավենք 1000 երիտասարդի՝ Ղարաբաղի համալսարանում սովորելու համար։ Մենք հավատում ենք, որ դրան կհասնենք»,- հավելել է ադրբեջանցի նախարարը։

Նրա խոսքով, Ադրբեջան-Թուրքիա համալսարանի ստեղծումն այս տարվա երկրորդ կարևոր նախաձեռնությունն է. 
«Այս համալսարանը կծառայի գիտության և կրթության բնագավառում երկրների միջև եղբայրական կապերի ամրապնդմանը։ Առաջիկա 7-8 ամսում կստեղծվի բարձրագույն ուսումնական հաստատություն»։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.