ՀՀ-ում օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ին կնվազի 4-5 աստիճանով, փետրվարի 29-ից մարտի 1-ին նույնքան կբարձրանա

Հայաստանի տարածքում փետրվարի 25-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 26-ին՝ Լոռու և Տավուշի առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 27-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

 

«Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին կնվազի 4-5 աստիճանով, փետրվարի 29-ից մարտի 1-ին նույնքան կբարձրանա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

 

25,02 Հանրապ.png (211 KB)

Ըստ աղբյուրի՝ փետրվարի 25-ի ցերեկը Երևանի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ: Փետրվարի 26-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

25,02 Երևան.png (36 KB)

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.