Աստղագուշակ փետրվարի 24-ի համար

ԽՈՅ 


Օրը հարմար կլինի պիտանի գործերի համար, և կարևոր չէ՝ դրանք միայնակ կստանձնեք, թե ինչ-որ մեկին կդիմեք օգնության խնդրանքով: Աստղերի աջակցությամբ դուք հրաշալի գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ չի ստացվել, պատասխաններ կգտնեք բարդ հարցերին: Որոշ Խոյեր կկարողանան որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, կսկսեն շարժվել դեպի նոր նպատակները:

Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, անմիջապես դուր կգաք նրանց: Հնարավոր է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Մտերիմների հետ տարաձայնություններ չեն առաջանա, հեշտությամբ կպայմանավորվեք ընդհանուր գործերի մասին:

ՑՈՒԼ 

Շրջապատողների հետ տարաձայնություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց լուրջ կոնֆլիկտներ էլ չեն առաջանա: Նույնիսկ լարված պահերին դուք կվերահսկեք հույզերը, չեք բարկանա նրանց վրա, ովքեր համաձայն չեն ձեզ հետ: Սակայն կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգեք օրվա երկրորդ կեսին, երբ պայմանավորվելը կհեշտանա:

Դուք հրաշալի գլուխ կհանեք կազմակերպչական հարցերից, արագ ամեն ինչում կարգուկանոն կհաստատեք: Որոշ Ցուլեր կգտնեն վաղուց կորցրած իրերը և շատ ուրախ կլինեն դրա համար: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Օրվա հուզական դաշտը բարենպաստ կլինի, նույնիսկ եթե ինչ-որ բան հաջող չդասավորվի, դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու ինքնավստահությունը: Բոլոր խնդիրները լուծելու եղանակ անսպասելիորեն արագ կգտնվի: Աստղերի աջակցության վրա կարող են հույս դնել այն Երկվորյակները, որոնք փորձում են ծանոթ առաջադրանքների լուծմանը ստեղծագործաբար մոտենալ:

Շատ բան հաջող կդասավորվի: Միայն ֆինանսների ոլորտում արժե զգույշ լինել, հնարավորինս խուսափել զուր ծախսերից ու սպոնտան գնումներից: Ցանկալի չէ պարտքով գումար տալը, քանի որ այն հազիվ թե ժամանակին վերադարձնեն:

ԽԵՑԳԵՏԻՆ

Հատկապես օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Հավանական են չնախատեսված իրադարձություններ, նորություններ, որոնց պատճառով ձեր ծրագրերն իրագործելն ավելի բարդ կլինի, քան սպասում էիք: Բայց եթե շատ չհուզվեք, ապա արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու կհասկանաք՝ ինչպես արժե գործել:

Օրվա երկրորդ կեսը շփումների համար լավ ժամանակ է լինելու: Շատ Խեցգետինների կուրախացնեն մտերիմները: Հավանական են անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ:

ԱՌՅՈՒԾ 

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու: Նույնիսկ մտերիմները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Որոշ Առյուծներ ստիպված են լինելու նորից ու նորից պատասխանել միևնույն հարցերին, կամ էլ բացատրել իրենց արարքները: Բավական բարդ կլինի ինքնատիրապետումը պահպանելը, բայց նշանի ներկայացուցիչները կկարողանան դա անել, կգտնեն կոնֆլիկտներից խուսափելու ձևը:

Լավ կանցնեն հատկապես ընտանեկան գործերի կամ ընկերներին օգնելու հետ կապված ուղևորությունները: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գնումների և գործարքների համար: Չեն բացառվում դրամական մուտքերը:

ԿՈՒՅՍ 

Հրաշալի օր է ընկերների և ձեզ հոգեհարազատ այլ մարդկանց հետ հանդիպելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Գաղափարները, որոնցով կկիսվեք, անմիջապես բոլորին դուր կգան, իսկ դրանք իրագործելու հնարավորություն շատ շուտով կընձեռվի: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները: Որոշ Կույսեր կկարողանան հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին:

Գործնական տեսանկյունից լավագույն օրը չի լինելու: Լուրջ տրամադրվելը դժվար կլինի, սկսած ամեն ինչ չեք կարողանա ավարտին հասցնել: Սակայն լուրջ խնդիրներ չեն առաջանա, ամենաշտապ հարցերն էլ անպայման ժամանակին կլուծեք:

ԿՇԵՌՔ 

Այսօր ինչ էլ ստանձնեք, կասկած չկա, որ ձեզ օգնել ցանկացողների պակաս չի լինելու: Կարևոր գործերը միայնակ անելու կարիք չի լինի, ամենաբարդ հարցերի լուծումը կարող եք պարզապես մեկ ուրիշին հանձնարարել: Որոշ Կշեռքներ կօգտվեն աստղերի աջակցությունից նոր, ազդեցիկ համախոհներ գտնելու կամ այն մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար, որոնցից շատ բան է կախված:

Օրը բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Դուք անսովոր գաղափարներ կունենաք: Այնտեղ, որտեղ կարելի է զարկ տալ երևակայությանը, ձեզ հավասարը չի լինի:

ԿԱՐԻՃ

Հարմար օր է կարևոր զրույցների, բարդ հարցերը քննարկելու համար: Դժվար չի լինի ճիշտ տոնն ու անհրաժեշտ բառերը գտնելը, դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն:

Օրը բարենպաստ կլինի նաև երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչի կարող եք հասնել ինքնուրույն, իսկ ինչում եք օգնության կարիք ունենալու: Վերջին ժամանակներս ֆինանսական խնդիրների բախված Կարիճները կգտնեն դրանք լուծելու ձևը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Դուք նոր բան ստանձնելու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք այն: Օրը բարենպաստ կլինի համարձակ նախաձեռնությունների, վերջերս առաջ եկած գաղափարն իրագործելու համար: Աջակցություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նման դեպքերում լավ է մերժումով չպատասխանեք, բայց շատ կարևոր բան խնդրել էլ չարժե: Նախ համոզվեք, որ կամավոր օգնականներին կարելի է վստահել:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք հազիվ թե մեծ լինեն, բայց դուք հաջող գնումներ անելու, մտերիմներին անսպասելի նվերներով ուրախացնելու հնարավորություն կունենաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Օրը կուրախացնի լավ նորություններով, անսպասելի հաճելի հանդիպումներով, հաջող զուգադիպություններով: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա: Շատ Այծեղջյուրներ կզգան, որ այսօր ի վիճակի են միանգամից մի քանի կարևոր գործ անել: Արժե սկսել մի բանից, ինչը բարդ է թվում:

Հավանական են մանր-մունր տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր կենցաղային հարցերի պատճառով: Սակայն կոնֆլիկտներ, փոխադարձ դժգոհություններ ու վիրավորանքներ չեն լինի: Զրույցը շատ կառուցողական կանցնի, իսկ բոլորին դուրեկան լուծում անպայման կգտնվի:

ՋՐՀՈՍ 

Օրը բարենպաստ կլինի մի շարք առաջադրանքներ լուծելու համար. դուք արագ գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչն առաջ շատ բարդ է թվացել: Հազիվ թե ինչ-որ մեկն օգնություն առաջարկի, բայց դուք շատ բան կհասցնեք, եթե ինքնուրույն գործեք, ոչ մեկից խորհուրդներ ու աջակցություն չսպասեք:

Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում արժե ինտուիցիային ապավինել, որը կհուշի՝ ինչպես պահեք ձեզ, կօգնի մոտեցում գտնել այն մարդկանց, որոնց հետ վերջերս լեզու գտնելը դժվարացել էր: Որոշ Ջրհոսներ ավելի վաղ գործած սխալներն ուղղելու հնարավորություն կունենան:

ՁԿՆԵՐ 

Օրվա սկզբին հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Որոշ Ձկներ կուզենան մենակ մնալ, խուսափել ցանկացած զրույցից: Լավ է յս հատվածի համար կարևոր հանդիպումներ կամ լուրջ հարցերի քննարկում չծրագրեք: Փոխարենը կարող եք զբաղվել կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ կլինի շփումների համար, դուք շատերին կես խոսքից կհասկանաք: Անցյալում կմնան տարաձայնություններն ու վեճերը: Չի բացառվում ծանոթությունը, որը ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնի:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.