Դիետոլոգը թվարկել է սառեցված մթերքների օգտակար հատկությունները

Ամերիկացի դիետոլոգ Լորեն Հարիս-Պինկուսն ասել է, որ սառեցված բանջարեղենն ու մրգերը հաճախ ավելի շատ վիտամիններ են պարունակում, քան թարմը։ Դա պայմանավորված է նրանով, որ դրանք սառեցվում են բերքահավաքից անմիջապես հետո: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

 
 

Դիետոլոգը բացատրել է, որ բանջարեղենն ու մրգերը հավաքելուց հետո կարող են մնալ սուպերմարկետների դարակներում օրեր կամ շաբաթներ շարունակ: Սա նշանակում է, որ մինչ դրանք գնելը, դրանցից շատերը կորցնում են իրենց թարմությունը և սննդանյութերի մեծ մասը: Սառեցված բուսական մթերքները հակված են ավելի շատ վիտամիններ պարունակել, քանի որ դրանք պահվում են սառնարանում։

Դիետոլոգը նաև խորհուրդ է տվել չվախենալ գնել ոչ միայն սառեցված մրգեր և բանջարեղեն, այլ նաև պահածոյացված լոբի, չորացրած լոբի, հացահատիկ, ընկույզ և սերմեր։ Նշվում է, որ սառեցումը նպաստում է նաեւ ծովամթերքի երկարաժամկետ ու անվտանգ պահպանմանը։ Վերամշակման նման մեթոդները հնարավորություն են տալիս ամբողջությամբ պահպանել սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքանյութերը, օրգանական յուղերը և ճարպաթթուները բուսական և կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.