Այս իշխանություններին հեռացնելուց հետո ճանապարհ կբացվի դեպի Արցախ. Ասկերանի նախկին ղեկավար

Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում կազմակերպվել է Արցախի վերածննդի 36-ամյակին նվիրված միջոցառում: Մասնակցել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ասկերանի վարչակազմի նախկին ղեկավար, Արցախի խորհրդարանի երեք գումարման պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը։

Հարցին՝ ինչ ելութ է ունեցել Շահրամանյանը, որն է եղել ուղերձը, նա պատասխանեց. «Ուղերձն այն է, որ պետք է վերադարձ ապահովենք դեպի Արցախ: Ճանապարհները տարբեր են: Ես կարող եմ միայն իմ տեսակետը նշել. Արցախի վերադարձը կպված է հայոց վերածննդի, հայոց զարթոնքի հետ: Առանց հայության զարթոնքի հնարավոր չի լինելու վերադարձ ապահովել:Այդ զարթոնքը լինելու է այն դեպքում, երբ բոլորս միասին կանգնենք, այս իշխանություններին հեռացնենք, որից հետո ճանապարհ կբացվի դեպի Արցախ: Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախ բառը չհնչի, ամեն ինչ անում են, որ մոռացության տան ոչ միայն Արցախը, այլեւ պատմական մեր հայրենիքը»:

 
 

Ճշտող հարցին՝ միջոցառմանը քննարկվել է, թե ինչպես հեռացնել ՀՀ իշխանություններին, Գաբրիելյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ոչ, դա իմ տեսակետն է; Այստեղ հիմնականում շնորհավորանքներ էին, հիշում էինք մեր անցած ուղին, այն սխալները, որ տեղի են ունեցել եւ  այն ճանապարհը, որով պետք է Արցախը վերադարձնենք: Խոսվել է նաեւ արցախցիների հմայնքի պահպանման, մեր հոգեւոր-մշակութային արժեքների պահպանման մասին: Այնպես չանենք, որ ցրվենք, ինչպես ցանկանում են այսօրվա իշխանությունները, չլինի Արցախ ու արցախցի»:

Նա հավելեց, որ Շահրամանյանը խոսել է միայն իշխանությունների հետ համագործակցության ուղիներ գտնելու մասին. «Ինքը միայն շնորհավորել է արցախյան շարժման վետերաններին եւ հույս է հայտնել, որ երբեւէ կվերադառնանք մեր պատմական բնօրրան»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.