Երևանում փետրվարի 17-20-ին, 22-ի երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև

Երևան քաղաքում` փետրվարի 17-20-ին, 22-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։    

 

Հանրապետության տարածքում` փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: 

 

Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կնվազի ևս 4-5 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.