Ադրբեջանցի պատգամավորը Հայաստանն ամբողջությամբ զինաթափելու կոչ է անում․ Հայրապետյան

Ադրբեջանցի պատգամավորը Հայաստանը ամբողջությամբ զինաթափելու կոչ է անում։ Սա հիշեցնում է ՊԲ-ն զինաթափելու մասին կոչերն ու տարվող քարոզչությունը։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

 

««Արևմուտքը փորձում է վերսկսել հակամարտությունը, որն արդեն ավարտվել է՝ նպատակ ունենալով ազդեցություն ձեռք բերել տարածաշրջանում։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Եվրամիությունը այս գործընթացում մտահոգված չեն միջազգային իրավունքով կամ Հայաստանի ազգային շահերով։ Ադրբեջանը միակ պատնեշն է Արևմուտքի խաչակրաց արշավանքի դեմ, որը ձգտում է հակամարտության ևս մեկ թեժ կետ ստեղծել Հարավային Կովկասում Ուկրաինայից և Մերձավոր Արևելքից:

Բաքուն վճռական է թույլ չտալ, որ իր տարածաշրջանը դառնա տարբեր կենտրոնների միջև հակամարտությունների կիզակետ՝ օգտագործելով սեփական ուժն ու հնարավորությունները։ Հետևաբար, Հայաստանի ամբողջական զինաթափումը հրամայական է դարձել՝ կանխելու համար տարածաշրջանը հակամարտությունների գոտի դառնալուց, կանխելու ապագա հնարավոր սպառնալիքները և պահպանելու խաղաղության և վստահության ամրապնդման գործընթացները», նման հայտարարություն արել է ադրբեջանցի պատգամավոր Բահրուզ Մամեդովը։

Զավեշտի է հասնում, երբ տարածաշրջանում սպառնալիք դարձած Ադրբեջանը, որը ապահովել է Իսրայելի մուտքը տարածաշրջան, տեղակայել Իսրայելին Իրանի քթի տակ, որը ռուսական գազը վերցնում վաճառում է նույն Արևմուտքին, թիրախավորում է Հայաստանը ու խոսում զինաթափման մասին։ Ի՞նչ տարբերություն այս հռետորաբանության ու Արցախի ՊԲ-ին զինաթափելու հռետորաբանության միջև, բացարձակ ոչ մի․․․

Արցախի պատվար ու մեջք լինելը չհասկացանք, դրա համար էլ այսօրվան ենք»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.