Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն  կդադարեցվի Սյունիքի  մարզի Կապան քաղաքի Գ.Նժդեհ, Թումանյան, Ազատամարտիկներ, Ե.Չարենց, Ռ.Մելիքյան, Երկաթուղայիններ և Շահումյան փողոցների   ջրամատակարարումը:Ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն  կդադարեցվի Վայոց Ձորի  մարզի Եղեգնաձոր քաղաքի Գր.Նարեկացի, Զ.Անդրանիկ, Միկոյան, Մոմիկ, Զորավար Վարդան, Պ.Սևակ, Չալաբյան, Կամո փողոցների, Երևանյան խճուղու 1-16 համարների և  Գետափ գյուղի ջրամատակարարումը:

Ժամը 19:00-ից մինչև փետրվարի 13-ը 15:00-ն կդադարեցվի  Կապան քաղաքի Գ.Արզումանյան 1, 2 նրբանցքների ջրամատակարարումը:

 
 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.