«Մեղրու սար», Շինուհայր-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում և Ամասիայի տարածաշրջանում բուք է, Աշոցքում՝ գետնաբուք

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

 

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (բուք է), փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար, Սպիտակի ոլորանները, Ալագյազ-Ծիլքար (բուք է) ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։

«Մեղրու սար», Շինուհայր-«Զանգեր», Սիսիան«Զանգեր» կոչվող հատվածներում և Ամասիայի տարածաշրջանում բուք է։

Աշոցքի տարածաշրջանում գետնաբուք է։

«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.