ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Սամվել Շահրամանյանի հետ քննարկել է արցախահայերի Արցախ վերադարձի և այլ հարցեր

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հերթական հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը:

 

Քննարկվել է Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտության, արցախահայերի Արցախ վերադարձի եւ այլ իրավունքների պաշտպանության, Հայաստանում արցախահայերի ընկերային-տնտեսական եւ իրավական վիճակի եւ մարդասիրական օժանդակությունների հետ կապված հարցեր:

 

ԱՀ նախագահը ներկայացրել է Արցախի կարգավիճակի եւ առաջիկա անելիքների առնչությամբ իր պատկերացումները:

 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ներկայացրել է ՀՅ Դաշնակցության եւ ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ու հանձնախմբերի կատարած աշխատանքները:

Որոշվել է հանդիպումները դարձնել շարունակելի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.