Բացառվում է, որ կոռուպցիոն շղթան ինձ հասնի. Քերոբյան

Հիշեցնեմ, որ վերջին անգամ Էկոնոմիկայի նախարարությունում նման դեպք եղել է 3 տարի առաջ, և 3 տարի անց կային մարդիկ, ովքեր ձերբակալված էին, բերման էին ենթարկվել, նրանց նկատմամբ մինչ օրս չկա դատական վճիռ, չնայած էլի նույն կերպ աղմկահարույց էր:

 

Այս մասին այսօր Կառավարության դիմաց ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերաբյանը՝ պատասխանելով երեկ Էկոնոմիկայի նախարարության շուրջ ստեղծված աղմկահարույց դեպքին վերաբերվող հարցերին:

 

«Եթե ուշադիր կարդաք ՔԿ հայտարարությունը այնտեղ, ըստ էության, առաջին դրվագը վերաբերվում է Էկոնոմիկայի նախարարության տեղակալ Անի Իսպիրյանին, այդտեղ 2 կարևոր արտահայտություն բացակայում է՝ դա կաշառք բառն է, կամ որևէ այլ կերպով շահագրգռված լինելը»,- ասել է նա:

 

Նրա խոսքին անդրադարձան լրագրողները՝ ասելով, որ կար հափշտակություն բառը, որի ի պատասխան նախարարը հերքեց և ասաց, որ չկա հափշտակություն բառը:

Իր խոսքը շարունակելով Քերոբյանն ասաց.

«Առաջին դրվագով նաև չկա բյուջեի փողերի ծախս: Այսինքն` այդ դրվագով, ոչ բյուջեի միջոցներ են ծախսվել, որ գնանք հասկանանք՝ ոնց է ծախսվել, և չկա որևէ կերպ մոտիվացված լինելու հանգամանք:

Այստեղ լրացուցիչ պարզաբանման կարիք է զգացվում, թե ինչ է նշանակում չարաշահում: Մենք ավելի քան վստահ ենք, այդ տենդերային գործընթացը անընդհատ եղել է իրավաբանների և մյուս գործընկերների, այդ թվում ֆինանսների նախարարության հսկողության տակ:

Ես ավելի քան վստահ եմ, որ դատարանը կպարզի, որ գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների հետ որևէ խախտում չի լինի:

Պետք է սպասենք, որ Քննչական կոմիտեի գործընկերները ասեն, թե ինչ են հասկանում չարաշահում ասելով»,- ասել է նա:

Նա նշեց, որ բոլոր ծրագրերի մասին զեկուցվում են իրեն և նա խստիվ հանձնարարել է մնալ օրենքի շրջանակներում:

Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավոր է կոռուպցիոն շղթան իրեն հասնի, նախարարը պատասխանեց.

«Բացառվում է»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.