Ալեն Սիմոնյանը փոխել է Facebook-ի ետնանկարը՝ ի զորակցություն եղբոր և նրա կալանավորված կնոջ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թարմացրել է ֆեյսբուքյան իր էջի ետնանկարը՝ հրապարակելով եղբոր և վերջինիս կնոջ մասնակցությամբ արխիվային լուսանկար։

Հիշեցնենք, որ  Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, երկու ամսով կալանավորվել է։ Նա «Սիներջի» ընկերության նախկին աշխատակից է։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ հունվարի 31-ին իրականացրել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվել են խուզարկություններ:

 
 

Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.