Վարդենիսում 84-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկել կնոջը

Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

 

Ժամը 16:30-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտանբերել են կնոջ դի:

 

Shamshyan.com-ի տվյալներով, ոստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 84-ամյա Մայիս Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան ավտոտնակից հետընթաց կատարելիս պատահաբար վրաերթի է ենթարկել ոտքը սայթաքելու հետևանքով վայր ընկած Գեղարքունիքի մարզի բնակիչ 75-ամյա Սվետլանա Բ.-ին:

 

Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.