«Չայնիի» ոլորանների սկզբնամասում մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել․ Shamshyan

Երեկ՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են 26-ամյա Ալբերտ Թադևոսյանի վարած Opel Astra և 22-ամյա Արման Պապիկյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

 

Shamshyan-ի հաղորդմամբ՝  ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Բախման հետևանքով Opel-ը հայտնվել է ձնակույտում։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդներն էլ հայտնում էին, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.