Հունվարի 29-30-ին ՀՀ առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, Երևանում տեղումներ չեն լինի

Հայաստանի տարածքում հունվարի 28-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հունվարի 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։

«Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, հունվարի 28-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Երևանում հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.