Բաժին : Տեսանյութեր
Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Ջեորջիո Սկարցիոյի հետ (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Ջեորջիո Սկարցիոյի հետ։
Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։
«Հանդիպում Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ, Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ Ջեորջիո Սկարցիոյի հետ։
Սուսերամարտ մարզաձևում միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ, հուսանք, նոր էջ կբացվի մեր երկրում հարուստ ավանդույթներ ունեցող հայկական սուսերամարտի պատմության մեջ»,- գրել է Ծառուկյանը: