Երևանում հրկիզել են հասարակական գործիչ Արիաննա Հովսեփյանի Range Rover Sport-ը․ Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազար Փարպեցու փողոցում Զորավար եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվում:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է հրդեհ է բռնկվել կայանված Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ հրշեջների ժամանումը՝  ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Կան կասկածներ որ ավտոմեքենան որը պատկանում է  հասարակական գործիչ, NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն Արիաննա Հովսեփյանին միտումնավոր հրկիզել են։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.