«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել է 3 մեքենա

Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

 

Հայտնում է Shamshyan.com-ը։

 

Ժամը 09:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ հատվածում՝ կամրջի սկզբնամասում, բախվել են 25-ամյա Երևանի Գոռ Գ.-ի վարած Mercedes մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Միսակ Հ.-ի վարած Lexus մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 39-ամյա Քրիստինե Մ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենան:

 

2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.