Սիսեռով ու բանջարեղենով աղցան

Բաղադրիչները՝

 
  • 1 հատ վարունգ
  • 1 հատ լոլիկ
  • 1 գլուխ սոխ
  • կես փունջ սամիթ
  • 70 գ սիսեռ
  • 70 գ ֆետտա պանիր
  • 1 թ.գ. չորացրած կանաչիների փունջ (прованские травы)
  • կես թեյի գդալ աղ
  • 1 թ.գ. կիտրոնի հյութ
  • 1 ճ.գ. ձիթապտղի յուղ

Պատրաստման եղանակը՝

 
 

Սիսեռը եփեք, սառը ջրի մեջ թողեք, որ հովանա:

 

Վարունգն ու լոլիկը միջին չափի կտորներով կտրատեք, իսկ սոխը՝ կիսաօղակաձև:

Սամիթը մանր կտրատեք, ֆետտա պանիրը պատառաքաղով տրորեք: Պատրաստի բաղադրիչները լցրեք մեծ պնակի մեջ:

Խառնեք ձիթապտղի յուղը, չորացրած կանաչիների փունջը, աղն ու կիտրոնի հյութը և համեմեք աղցանը: Մատուցեք:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.