Երևանում 31-ամյա վարորդը կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու ջարդել մի քանի ավտոմեքենա, այդ թվում՝ Էրեբունու դատախազինը. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմանում Երևանի բնակիչ 31-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը իր վարած Pickup մակնիշի ավտոմեքենայով «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա առաջ ընթացել և բախվել ավտոկայանատեղիում կայանված BMW, Honda, Ford Fusion և Opel մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Pickup-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ տեղում զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

Շամշյանի տեղեկություններով` վթարի ենթարկված Honda-ն պատկանում է Էրեբունի վարչական շրջանի դատախազության դատախազ Վազգեն Եդիգարյանին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.