Բժիշկը քնկոտությունն անվանել է վտանգավոր հիվանդությունների ախտանիշ

Քնկոտության ավելացումը կամ երկար քունը (ավելի քան 10 ժամ) կարող են լինել սրտի հիվանդության և առողջական այլ լուրջ խնդիրների ախտանիշներ, զգուշացրել է սոմնոլոգ Ալեքսանդր Կալինկինը։

Կալինկինի խոսքով՝ կանոնավոր չափից շատ քնելու ցանկություն կարող է առաջանալ սրտանոթային հիվանդությունների և 2-րդ տիպի շաքաախտի պատճառով։ Բժիշկը հավելել է, որ քրոնիկ բորբոքումով հիվանդները նույնպես ընկնում են քնկոտ վիճակի մեջ։
 
 

Միևնույն ժամանակ, ոչ մի վատ բան չկա հանգստյան օրերին կամ արձակուրդներին բավականաչափ քնելու մարդու ցանկության մեջ, եթե աշխատանքային օրերին նա քնում է օրական յոթ ժամից պակաս: Գիշերային քնի պակասը փոխհատուցելը նորմալ է:

 

«Քնի նորմալ տեւողությունը յոթից ինը ժամ է, թույլատրելի առավելագույնը՝ օրական 10 ժամ»,- ըստ shantnews-ի՝ ասել է նա։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.