Թոքաբորբով հոսպիտալացված են 237 պացիենտ, նրանցից 62%-ը 0-18 տարեկան երեխաներն են. Ռոմելլա Աբովյան

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ կա: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

 

Ըստ նրա՝ սուր շնչառական հիվանդությունները Հայաստանում նախորդ շաբաթվա համեմատ աճել են 1,1 անգամ;

 

Համաճարակաբանության վարչության պետի տեղեկացմամբ՝ հիվանդացության դեպքերի 76 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներն են:

 

«Նվազել է հոսպիտալացվածների թվաքանակը. Նախորդ շաբաթվա համեմատ ունենք 16 տոկոսով ցածր հոսպիտալացվեր ցուցանիշ: Վերակենդանացման բաժանմունք դիմելության ցուցանիշը ևս 8 տոկոսով նվազել է»,- նշեց նա:

Ռոմելլա Աբովյանը հայտնեց, որ թոքաբորբով հոսպիտալացված են 237 պացիենտ, նրանցից 62%-ը 0-ից 18 տարեկան երեխաներն են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.